Նոել Լե Գրեն, որը փետրվարի 28-ին հրաժարական է տվել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, արդեն նոր աշխատանք ունի։
ՖԻՖԱ-ն 81-ամյա ֆունկցիոներին նշանակել է իր նոր փարիզյան գրասենյակի տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
«Մենք շնորհակալություն հայտնեցինք նախագահին իր բացառիկ ծառայության և այն բանի համար, որ նա հիանալի ղեկավար էր։ Նախագահն իր նշանակումը ստացել է Ջանի Ինֆանտինոյի կողմից։ Նա կգլխավորի ՖԻՖԱ-ի փարիզյան գրասենյակը»,- Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Էրիկ Բորգինիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ ֆեդերացիան երկարաձգեց պայմանագիրը հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ, Լե Գրեն շատ կտրուկ արտահայտվեց ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանի հասցեին։ Բացի այդ, ֆեդերացիայի նախկին աշխատակիցները նրան սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրում։ 2023 թվականի հունվարի 17-ին Փարիզի դատախազությունը հետաքննություն սկսեց այդ գործով։
Լե Գրեն ՖԻՖԱ-ի խորհրդի 37 անդամներից մեկն է։