Մադրիդի «Ատլետիկոն» բանակցություններ է վարել «Վուլվերհեմփթոնի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ադամ Տրաորեի հետ։
«Ատլետիկոն» հետաքրքրված է 27-ամյա ֆուտբոլիստի անվճար տրանսֆերով մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է 90min-ը:
Տրաորենի պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ ավարտվում է հաջորդ ամառ, և կողմերը դեռ չեն բանակցում նոր համաձայնագրի շուրջ։
Տրաորեն Բարսելոնայի սան է։ Նա թիմի կազմում եղել է 2004-ից 2015 թվականներին, իսկ հետո կարիերան շարունակել Անգլիայում, որտեղ հանդես է եկել «Աստոն Վիլլայում» և «Միդլսբրոյում»։ 2022 թվականի հունվարից հունիս Տրաորեն վարձավճարով հանդես է եկել «Բարսելոնայում»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տրաորեն անցկացրել է 21 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նա Վուլվզում է 2018 թվականի օգոստոսից։
























































