Մադրիդի «Ռեալը» որոշել է թույլ չտալ թիմի խաղացողներին և գլխավոր մարզիչ Կաrլո Անչելոտիին ներկա լինել ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ակումբը կարծում է, որ այժմ խաղացողների առաջնահերթությունն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» դեմ խաղին պատրաստվելն է, որը կկայանա մարտի 2-ին:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ընդգրկված էր «Տարվա լավագույն դարպասապահ» անվանակարգում։ Հարձակվող Կարիմ Բենզեման ընդգրկված էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում, իսկ Կառլո Անչելոտին՝ հավակնում էր «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին։
























































