Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է եվրագավաթներում թիմի խաղի վերաբերյալ քննադատությունները։
«Ես ոչինչ չեմ կարդում, քննադատությունն ինձ վրա չի ազդում։ Եթե մենք հաղթեինք «Մանչեսթեր Յունայթեդին», բոլորը կգրեին, որ «Բարսելոնան» վերադարձել է, թեև դա նույնպես այդպես ճիշտ չէ։ Բայց մենք ընդունում ենք քննադատությունը»,- ESPN-ին ասել է Չավին։
Կատալոնացիները լքեցին Չեմպիոնների լիգան՝ «Բավարիայի», «Ինտերի» և «Վիկտորիայի» հետ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը։
Եվրոպայի լիգայում «Բարսելոնան» փլեյ-օֆֆում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» և երկու խաղի (3-4) արդյունքում լքեց մրցաշարը։
Լա Լիգայում կատալոնական թիմը 22 հանդիպումներից հետո 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































