Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր 425-րդ հանդիպումն է անցկացրել Լա Լիգայում։
Սիմեոնեն մադրիդյան ակումբում է աշխատել Իսպանիայում իր ողջ մարզչական կարիերայի ընթացքում: Դրա շնորհիվ նա գերազանցել է Իսպանիայի առաջնությունում հանդիպումների քանակով ռեկորդը մեկ թիմի գլխավորությամբ , հայտնում է Opta-ն։
Նախկինում ռեկորդը պատկանում էր Միգել Մունյոսին, ով Մադրիդի «Ռեալի» ղեկին անցկացրել է 424 հանդիպում։
Սիմեոնեն նաև կրկնեց Լուիս Արագոնեսի ռեկորդը, ով ամենաշատ հանդիպումներն էր անցկացրել որպես Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ բոլոր մրցաշարերում (612):
























































