Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
64-րդ րոպեին Կորեան կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից: 10 հոգով մնացած հյուրերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: 78-րդ րոպեին Խիմենեսը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ: 85-րդ րոպեին Ռոդրիգեսը խփեց պատասխան գոլը:
Այս խաղից հետո «Ռեալը» 52 միավորով 2-րդն է: «Ատլետիկոն» 4-րդն է 42 միավորով:
























































