Կառլո Անչելոտին աջակցել է Սերխիո Ռամոսին, որը հայտնել է կարիերան Իսպանիայի հավաքականում ավարտելու մասին։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի 36-ամյա պաշտպանը հայտարարել էր, որ այլևս չի խաղալու ազգային հավաքականում, քանի որ մարզիչը հույսեր չի կապում իր հետ։
«Վետերանների տարիքային հարցը նույնն է, ինչ երիտասարդության դեպքում. եթե խաղացողը համապատասխանում է պահանջներին, ապա պետք չէ անձնագրին նայել։
Եթե 17 տարեկանում նա արժանի է խաղալու, թող խաղա: Նա չպետք է խաղա, եթե արժանի չէ դրան կամ եթե ավելի լավը չէ մյուս խաղացողից։ Նույնը վերաբերում է 37-ամյա խաղացողին:
Մարզիչը պետք է գնահատի, թե ինչ է կատարվում խաղադաշտում ամեն օր, յուրաքանչյուր մարզման ժամանակ՝ արդյոք ամեն ինչ կարգին է, և արդյոք խաղացողը կարող է բավարարել պահանջները՝ անկախ տարիքից։ Իմ կարծիքով՝ խաղացողի տարիքը չպետք է ազդի որոշման վրա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։
























































