Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և թիմի ֆուտբոլիստներն, ամենայն հավանականությամբ, ներկա չեն լինի ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն, չնայած այն հանգամանքին, որ Անչելոտին հավակնում է 2022 թվականի լավագույն մարզչի մրցանակին, իսկ «Ռեալի» մի շարք խաղացողներ հայտնվել են այլ հեղինակավոր մրցանակների հավակնորդների ցուցակում, «արքայական» ակումբի ներկայացուցիչներ չեն պատրաստվում ներկա գտնվել փետրվարի 27-ին Փարիզում կայանալիք մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը։
Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ Տիբո Կուրտուան, Վինիսիուս Ժունիորը, Լուկա Մոդրիչը և Կարիմ Բենզեման կմնան առանց մրցանակների, քանի որ մրցանականերն, ամենայն հավանականությամբ, կստանան արգենտինացիներ Լիոնել Մեսսին (որպես լավագույն ֆուտբոլիստ) և Էմիլիանո Մարտինեսը (որպես լավագույն դարպասապահ):
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է կենտրոնանալ Լա Լիգայի, Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղերի վրա, սակայն արարողությանը ներկա գտնվելու վերջնական որոշումը կկայացվի փետրվարի 25-ին «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո։
























































