Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Ռեալի» հետ Լա լիգայի 23-րդ տուրի հանդիպման նախօրեին խոսել է հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։
«Վինիսիուսը անհավատալի առաջընթաց է գրանցել վերջին տարիներին: «Ռեալն» այդ հարցում ճիշտ որոշում կայացրեց, երբ շեշտը դրեց այս խաղացողի վրա:
Նրա ելույթները գնալով ավելի տպավորիչ են դառնում, և նրա ներկայիս մարզավիճակը միանշանակ արժանի է հատուկ ուշադրության»,- մեջբերում է Սիմեոնեի խոսքերն AS-ը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































