Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը, որին ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
65-ամյա մասնագետը Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է վերջին 1 ամսում կատարված աշխատանքները, որից հետո պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և խոսել ապագա ծրագրերի մասին:
«Մեր ֆուտբոլիստների մասնակցությամբ բազմաթիվ ընկերական խաղերի եմ հետևել, իսկ վաղվանից հետևելում եմ ՀՊԼ-ի խաղերին՝ Չարենցավանում ներկա լինելով «Վան»-«Փյունիկ» խաղին: Խաղային օրերը շատ հագեցած են լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում: