«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ակսել Վիցելը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2024 թվականը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Համաձայնագրի երկարաձգման տարբերակը ավտոմատ կերպով գործարկվեց այն պայմանով, որ 34-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում նվազագույնը 25 հանդիպումներում անցկացնի 45 րոպեից ավելի։
Այս մրցաշրջանում Վիցելը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































