ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ հարազատ ակումբ՝ «Բարսելոնա»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի հարձակվողի հայրը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, իսկ ինքը՝ Լեոն, անընդհատ շփվում է թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։
Ինչպես հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն, կիսապաշտպան Սերխի Բուսկետսը և պաշտպան Ժորդի Ալբան պատրաստ են աշխատավարձի զգալի կրճատումների գնալ՝ Մեսսիին «Բարսելոնա» վերադարձնելու համար:
Լիոնել Մեսսին ավելի քան քսան տարի եղել է «Բարսելոնայի» համակարգում։ 2021 թվականի ամռանը նա Իսպանիայից տեղափոխվել է Փարիզ։ ՊՍԺ-ի և արգենտինացի աստղի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի այս ամառ: