ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կնոջ՝ Անտոնելայի հետ, ժամանել է Բարսելոնա, ընթրել կատալոնական ակումբում իր նախկին թիմակիցներ Սերժի Բուսկետսի և Ժորդի Ալբայի ու նրանց կանանց հետ:

Մեսսին Կատալոնիա է մեկնել անմիջապես ՊՍԺ-ի և «Լիլլի» միջև կայացած խաղից հետո, որպեսզի հանդիպի ընկերների հետ:
Նշենք՝ այժմ ակտիվորեն շշուկներ են տարածվում այն մասին, որ Մեսսին ու Բուսկետսը շուտով կհանդիպեն «Ինտեր Մայամիում»:
























































