Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է մադրիդյան թիմի հետ համագործակցությունը շարունակելու մասին լրագրողների հարցին։
«Իմ ապագա՞ն․․․ Դեռ չեմ որոշել։
Բայց կարող եմ ասել, որ շատ շուտով դուք կիմանաք իմ որոշման մասին»,- ասել է Կրոսը լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին։
33-ամյա գերմանացին բաց է թողել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի արտագնա հանդիպումը «Լիվերպուլի» հետ՝ ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։ Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս արդեն 9-րդ տարին։
























































