Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բարձր է գնահատել հարձակվող Վինիսիուսի խաղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» հետ առաջին խաղում (5-2)։
Բրազիլացին այս խաղում դուբլ ձևակերպեց, ինչը թույլ տվեց իր թիմին ընդմիջումից առաջ հավասարեցնել հաշիվը։
«Կարծում եմ՝ Վինիսիուս Ժունիորն այս պահին աշխարհի ամենավտանգավոր խաղացողն է:
Նա է, ով անընդհատ որոշում է հանդիպումների ելքը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։