«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Չավիին։
Ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին նշել է, որ ղեկավարությունը գոհ է թիմի լավ խաղից և տեսանելի առաջընթացից։
«Ոչ ոք չի պատկերացնում «Բարսելոնան» առանց Չավիի։ Մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է, և հուսով եմ, որ նա դեռ երկար տարիներ կմնա այստեղ»,- Sport.es-ին ասել է տնօրեն Ալեմանին:
Չավին «Բարսելոնան» մարզում է 2021 թվականի նոյեմբերից։ Կատալոնական ակումբն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնության առաջատարն է։
























































