Ժոան Լապորտան արձագանքել է Լա Լիգայի նախագահի խոսքերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ «Բարսելոնայի» նախագահը պետք է հրաժարական տա, եթե չկարողանա ողջամտորեն բացատրել ակումբի վճարումները տեխնիկական մրցավարական կոմիտեի փոխնախագահին։
«Տեբասը կրկին հանեց դիմակը։ Նա ֆոբիա ունի «Բարսելոնայի» նկատմամբ.
Տեբասը պարբերաբար փորձում է ապակայունացնել մեզ։ Ես նրան այդպիսի հաճույք չեմ պատճառի՝ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից հեռանալով։ «Բարսելոնան» նրա գործընկերներից մեկն է: Ով կորոշի արատավորել ակումբի պատմությունը, կստանա վճռական պատասխան»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































