Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է Պրեմիեր լիգայի ակումբներին՝ մեղադրելով նրանց եվրոպական ֆուտբոլն ապակայունացնելու մեջ։
«Անգլիայի Պրեմիեր լիգան ապակայունացնում է եվրոպական ֆուտբոլը։ Ես այն կանվանեի պարտքերի լիգա: Տեսալսողական ծառայություններից ստացված եկամուտով Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում կզբաղեցնեն երրորդ կամ չորրորդ տեղը։
Մենք փնտրում ենք կայուն բիզնես համակարգ, որը նման չէ Պրեմիեր լիգայի ակումբային մոդելին», — Տեբասի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ միայն Լոնդոնի «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է ավելի քան 320 միլիոն եվրո, ինչը գերազանցում է նշված ժամանակահատվածում Լա լիգայի, Բունդեսլիգայի, Ա Սերիայի և Լիգա 1-ի առաջնություններում բոլոր թիմերի ծախսերը միասին վերցրած:
























































