ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ասել է, որ պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», եթե ակումբը պայմանագիր կնքի նաև իր թիմակցի՝ պաշտպան Աշրաֆ Հակիմիի հետ, տեղեկացնում է Todofichajes-ը։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը տեղյակ է Մբապեի ցանկության մասին և պատրաստ է պայմանագիր առաջարկել Հակիմիին։
Հատկանշական է, որ մարոկացի պաշտպանը մադրիդյան ակումբի սան է։ Նա Մադրիդի «Ռեալի» կազմում խաղացել է 2015-2020 թվականներին։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում նա փարիզյան թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Այս մրցաշրջանում Հակիմին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 խաղ՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































