Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հարձակվող Վինիսիուս Ժունիորին ընդգրկել է աշխարհի լավագույն խաղացողների թվում։
«Ժունիորը սիրում է խաղալ ցանկացած մարզադաշտում, բայց այնպիսի յուրահատուկ վայրում, ինչպիսին Էնֆիլդն է, հատկապես շատ է սիրում խաղալ:
Նրա խաղին հետևելը հաճույք է ոչ միայն «Ռեալի», այլև բոլոր ֆուտբոլասերների համար։ Վինիսիուսը հիանալի է, նա խաղում է Մբապեի և Հոլանդի մակարդակով»,- մեջբերում է իտալացի մասնագետին La Vanguardia-ն։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը 21 խաղում դարձել է յոթ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդի «Ռեալի» առաջին հանդիպումը «Լիվերպուլի» հետ կկայանա «Էնֆիլդում» փետրվարի 21-ին։
























































