«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մեկնաբանել է անգլիական ակումբների հետաքրքրությունը։
«Ես գործող պայմանագիր ունեմ «Բարսելոնայի» հետ. Այն հաշվարկվում է մինչև 2027 թվականի հունիսի վերջ։ Հուսով եմ, որ դեռ շատ տարիներ կանցկացնեմ թիմի հետ»,- Ֆատիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
20-ամյա խաղացողի համաձայնագիրը ներառում է 1 միլիարդ եվրո հրաժարագին:
Այս մրցաշրջանում Ֆաթին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































