«Բավարիան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ծառայություններով։
Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Մորետոն սոցցանցերում, Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել 26-ամյա իսպանացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մրցաշրջանի վերջում Սեբալյոսի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է, ուստի նա կարող է ազատ տրանսֆերով միանալ «Բավարիային»։
























































