«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է իր թիմի՝ Լա Լիգայի 22-րդ տուրում «Կադիսի» նկատմամբ տարած հաղթանակը.
«Առաջին խաղակեսը շատ լավը ստացվեց: Երկրորդ կեսում մենք դանդաղեցինք, բայց դա բնական է: Մենք շատ ենք խաղում և շատ ենք հոգնել: Բայց մենք հաղթեցինք և գոլ բաց չթողեցինք:
Սերխի Ռոբերտոն կարող է խաղալ տարբեր դիրքերում, և դա հիանալի է մարզչի համար: Նրանք, ովքեր հաճախ են խաղում, իրենց լավ դրսևորեցին: Էրիկ Գարսիան շատ լավն էր»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
























































