Կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Կադիսին» (2-0) Լա լիգայի 22-րդ տուրի խաղում։
Առաջնության 22 հանդիպումներից հետո կատալոնացիները սեփական դարպասը գոլ են ընդունել միայն 5 անգամլ։ Այսպիսով, «Բարսելոնան» թարմացրեց մրցաշարի ռեկորդը՝ «Դեպորտիվոյի» ռեկորդը 1993/94 մրցաշրջանում։
Բացի այդ, Չավիի թիմն ընթացիկ առաջնությունում բաց է թողել 7 գնդակ․ 3-ը՝ Մադրիդի «Ռեալից», ինչպես նաև 1-ական՝ «Ռեալ Սոսյեդադից», «Օսասունայից», «Էսպանյոլից» և «Բետիսից»։
Այս մրցաշրջանից առաջ ռեկորդը կազմում էր 9 գոլ 22 տուրերում։ Նման ցուցանիշներ են ցույց տվել հենց «Բարսելոնան» (1986/87 մրցաշրջանում), «Դեպորտիվոն» (1993/94) և «Ատլետիկոն» (2017/18):
























































