Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Մալյորկայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լի Կանգ-Ինի ծառայություններով:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը գտնվում է «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյի դիտակետում:
Մադրիդի «Ատլետիկոն» իր հայացքն ուղղել էր «Մալյորկայի» խաղացողին դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այժմ ակումբը կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին արդեն ամռանը։
«Մալյորկայի» ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 12 մլն եվրո։ Այնուամենայնիվ, գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 20 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Լին բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել է երկու գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































