Բուլղարիայի առաջնության 13-րդ տուրում ՝ «Արդան» հյուրընկալվեց «Լևսկիին» և պարտվեց 1:2 հաշվով, տեղեկացնում է Skuplim.bg-ը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հյուրերի կազմում փոխարինման է մտել հանդիպման 73-րդ րոպեին:
Հավելենք, որ «Արդան» վաստակել է 18 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում:
«Լևսկին»՝ 29 միավորով երկրորդ տեղում է: