Բուլղարիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում Ռումյան Հովսեփյանի «Արդան» ընդունել էր «Դունավին»։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0-2 հաշվով։
Այս խաղից «Արդան» մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածի Բ խմբում (երկրորդ հատվածի 8 թիմերը բաժանված են 2 խմբերի) զբաղեցնում է 2-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 31 միավոր։ «Դունավը» 22 միավորով 4-րդն է։