Հայաստանի ազգային հավաքակնի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն այլևս «Արդայում» չէ։ Այս մասին տեղեկացնում է բուլղարական ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Հովսեփյանից բացի, ակումբը բաժանվել է ևս 12 խաղացողից։
Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի թույլ խաղից ու այսպես շարունակվելու դեպքում ավելի շատ խաղացողներ կհեռանան թիմից։
Հիշեցնենք, որ Հովսեփյանն Ազգային հավաքականում հանդես է գալիս 2014 թվականի մայիսից: Հավաքականի կազմում մասնակցել է 21 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում պաշտպանել է «Իմպուլսի», «Բանանցի», «Փյունիկի», «Շիրակի», ինչպես նաև՝ Դոնեցկի «Մետալուրգի» ու «Ստալի» գույները։