Երեւանի «Արարատ» է վերադարձել 24-ամյա կիսապաշտպան Պետրոս Աֆաջանյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Պետրոսը Բարձրագույն խմբում իր նորամուտը նշել է հենց «Արարատի» կազմում՝ 2019/20 մրցաշրջանում մասնակցելով երկու հանդիպման:
Այնուհետև նա հանդես է եկել «Շիրակում» և «Նոայում»՝ ընդհանուր առմամբ մասնակցելով Բարձրագույն խմբի 25 խաղի և դառնալով 1 գոլի հեղինակ:
























































