«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքին (2:2) Եվրոպայի լիգայի 1:16 եզրաակիչի առաջին խաղում։
«Մանչեսթեր Յունայթեդը» թիմ է, որը սիրում է գնդակ պահել: Հետաքրքիր խաղ էր։ Ափսոս, որ չկարողացանք հաղթել: Մեր նպատակը հաղթելն էր։ Բայց սա անհնարին դարձավ։ Ավելի լավ է ոչ-ոքի, քան՝ պարտություն. Թիմը պայքարեց մինչև վերջ։ Երկու կողմերի համար էլ շատ հնարավորություններով խաղ էր: Մենք պետք է բարելավվենք երկրորդ հանդիպման համար»,- Ռոբերտոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կանցկացվի փետրվարի 23-ին Անգլիայում։
























































