Իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հնարավոր է համարել Ֆորմուլա-1 վերադարձը՝ նշելով, որ միակ խնդիրը կարող է դառնալ տարիքը։
«Երբ հանդիպում Ֆորմուլա-1-ի թիմերից որևէ մեկի հետ, մեծ հարգանք եմ զգում մարդկանց կողմից։ Եվ դա ոչ թե ձեռբքերումներիս պատճառով: Նրանք ադյպես են վերաբերում ինձ նրա համար, ինչ ես անում Ֆորմուլայի սահմաններից դուրս:
Գիտեմ, որ Ֆորմուլա-1 վերադառնալն ավելի դժվար կլինի տարիքի պատճառով, բայց վերադարձն անհնար չեմ համարում։
Ես ժմանակա ունեցա հանգստանալու և մտքերս հավաքելու, այժմ կարող եմ վերադառնալ և դրանից հաճույք ստանալ, ինչը հնարավոր չէր վերջին տարիներին, երբ հանդես էի գալիս առաջնությունում», – Ալոնսոյի խոսքը մեջբերում է AS-ը՝ վկայակոչելով GQ ամսագրի իսպանական տարբերակը: