«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև խաղը Եվրոպա լիգայում հաճախելիության նոր ռեկորդ է սահմանել:
«Սպոտիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղին 90,255 հանդիսական է ներկա եղել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այդ կերպ, այս խաղը Եվրոպա լիգայի հաճախելիության նոր ռեկորդ է՝ նախորդ ռեկորդը գերազանցելով շուրջ 10 հազարով: 2017 թվականի փետրվարի 23-ին 80,465 հանդիսական է ներկա եղել «Ուեմբլիում», որտեղ կայացել է 1/16 եզրափակչի՝ «Տոտենհեմ»-«Գենտ» խաղը:
Հիշեցնենք՝ երեկ կայացած խաղն ավարտվել է 2-2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա փետրվարի 23-ին Մանչեսթերում:
























































