«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այն լուրերի մասին, որ մի քանի տարի առաջ ակումբը մոտ 1,4 միլիոն եվրո է վճարել մրցավարների տեխնիկական կոմիտեի այն ժամանակվա փոխնախագահին։ Մանրամասներն՝ այստեղ։
«Բարսելոնան» արդեն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ օգտվել են խորհրդատուի ծառայություններից՝ երիտասարդ խաղացողների մասին հաշվետվություններ ստանալու համար:
««Բարսելոնան» նախկինում օգտվել է արտաքին խորհրդատուի ծառայություններից՝ ցածր դիվիզիոնների խաղացողների մասին հաշվետվություններ ստանալու, ինչպես նաև մրցավարական խորհրդատվություններ ստանալու համար:
Իսպանական մյուս ակումբները ևս այդպես են անում, դա նորմալ է: Պատահական չէ, որ այս լուրը հայտնվեց հենց հիմա, երբ «Բարսայի» գործերը լավ են ընթանում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
























































