«Ռոստովի» նախագահ Արտաշես Արությունյանցն անձամբ է գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին` մերժել Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը: 2022 թվականի աշնանը՝ Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագիրը երկարաձգելուց առաջ, գործող մարզիչը մոտ է եղել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելուն: Այս մասին հայտնում է СПОРТ-ЭКСПРЕСС-ը:
Կարպինը պատրաստ է եղել ընդունելու այդ առաջարկը, սակայն վերջին խոսքը «Ռոստովի» ղեկավարությանն է եղել, ինչի շնորհիվ 54-ամյա մասնագետը շարունակել է աշխատանքը թե՛ ակումբում, թե՛ Ռուսաստանի ազգային հավաքականում:
2022 թվականի աշնանը «СЭ»-ին տված հարցազրույցում հաստատել է, որ բանակցություններ է վարել Հայաստանի հավաքականի հետ:
Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի ֆուտբոլային միությունը երկարաձգել է պայմանագիրը Կարպինի հետ մինչև 2024 թվականը: Մասնագետը ազգային թիմը գլխավորել է 2021 թվականի հուլիսին:
2023 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: