«Ատլետիկոյի» նորեկ Մեմֆիս Դեպայը պատմել է, թե ինչ էմոցիաներ է ապրել մադրիդյան թիմի կազմում «Սելտայի» դեմ խաղում (1-0) իր դեբյուտային գոլից հետո։
«Ես ինձ շատ երջանիկ եմ զգում։ Ես այս հրաշալի ակումբ եմ եկել գոլեր խփելու համար։ Անհամբեր կսպասեմ էլ ավելի շատ գոլեր խփելուն, որպեսզի թիմի համար կարևորագույն ֆուտբոլիստ դառնամ»,- մեջբերում է Մեմֆիսին Sky Sports-ը:
Դիեգո Սիմեոնեի թիմը 70-րդ րոպեից խաղում էր տասը հոգով, սակայն խաղավերջում կարողացավ կարևոր հաղթանակ կորզել ու Լա լիգայի մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղը զբաղեցնել։ 29-ամյա հոլանդացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 89-րդ րոպեին։
Մեմֆիսը հունվարին «Բարսելոնայից» է տեղափոխվել Մադրիդ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր նոր ակումբի հետ։
























































