Երևանի «Փյունիկն» այսօր ընկերական խաղ է անցկացրել ուկրաինական «Ալեքսանդրայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Երևանյան թիմի կազմում միակ գնդակը հեղինակել է Արտակ Դաշյանը:
Օրվա հաջորդ հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի ռուսական «Օրենբուրգի» հետ: Այդ հանդիպումը նախատեսված է ժամը 19։00-ին:
























































