Նախապատրաստվելով Հայաստանի աառաջնության վերսկսմանը «Վանն» ու «Նոան» այսօր ընկերական խաղ են անցկացրել Չարենցավանում։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ «Վանի» կազմում առաջին գոլի հեղինակը դարձել է Էդգար Մովսեսյանը, երկրորդը գրանցվել է ինքնագոլի արդյունքում։
Առաջնության ձմեռային հատվածից հետո «Վանը» 19 խաղից հետո վաստակած 27 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Նոան» 12 միավորով գտնվում է վերջին՝ 10-րդ տեղում, ընդ որում մեկ խաղ ավելի է անցկացրել։