ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն վստահ է, որ 2022 թ-ի ԱԱ-ը հաջողությամբ կանցնի Քաթարում:
«Քաթարը պատրաստ է անել այն, ինչ այսքան ժամանակ չի արել աշխարհի առաջնություն ընդունող և ոչ մի երկիր: Քաթարը պատրաստ է շշմեցնել ֆուտբոլային աշխարհին, և նա այդ ճանապարհին է:
2022 թվականի Աշխարհի գավաթը բեկումնային կլինի սոցիալական և մշակութային տեսանկյունից:
Նա կբացի այս տարածաշրջանի դռները ֆուտբոլի դիմաց, կառաջարկի նոր հեռանկարներ տեղացիների և օտարերկրացիների համար, կմիավորի մարդկանց և կդառնա փոխըմբռնման գործիք»,-ասել է Ինֆանտինոն: