«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է իր թիմի հաղթանակն աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում․
«Ակումբային ԱԱ-ում հաղթելու համար նախ պետք է հաղթեկլ Չեմպիոնների լիգայում։ Եվ, ինչպս բոլորին է հայտնի, «Ռեալը» սիրավեպ ունի Չեմպիոնների լիգայի հետ։ Իսկ այս հաղթանակը բալ էր տորթի վրա։ Միշտ դժվար է տիտղոս նվաճել, բայց սա առանձնահատուկ է, քանի որ, ինչպես արդեն ասացի, սկզբում պետք է հաղթել Չեմպիոնների լիգան։ Սկզբում պետք է լավագույնը ճանաչվել Եվրոպայում, ապա՝ աշխարհում․ սա այն է, ինչն ինձ հպարտություն է պարգևում։
Վետերանների և նորեկների խառնուրդը՝ Կալռո Անչելոտիի պես մեծագույն մարզչի գլխավորությամբ, տալիս է իր արդյունքը։ Ես շատ գոհ եմ։ Այս թիմում, բացի մեծագույն խաղացողներից, կան նաև «Ռեալի» սաներ, և սա մեզ անհաղթելի է դարձնում»,- Պերեսի խոսքերն է փոխանցում AS-ը։