Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է ակումբից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։ Վերջերս տեղեկություն էր տարածվել, թե իտալացի մասնագետը կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքակականը.
«Ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, քանի ինձ չեն հեռացրել»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Անչելոտին խոսել է նաև Վալվերդեի արդյունավետության մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեռ ամռանն իտալացի մասնագետը ֆուտբոլիստին ասել է, որ, եթե ուրուգվայցի կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում գոնե 10 գել չխփի, ապա նա կպատռի իր մարզչական լիցենզիան.
«Ի վերջո, ես ստիպված չեմ լինի պատռել լիցենզիաս, քանի որ նա արդեն 11 գոլ է խփել։ Ֆեդերիկոն դժվարին ժամանակներ է ապրել, և հիմա նա ավելի լավ է։ Նա ունի էներգիա, և երբ նա լավ է, մեզ շատ բան է տալիս», — ասել է Անչելոտին։