ԱՄԷ-ում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտուն» այսօր անցկացրել է վերջին ստուգողական հանդիպումը։ Դմիտրի Գունկոյի սաները մրցել են արաբական «Գալֆ Յունայթեդի» հետ և 7-2 հաշվով հաղթանակ են տարել։
Դուբայի ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» ընդհանուր առմամբ 4 ստուգողական հանդիպում է անցկացրել։ Թիմը նախ 4-2 հաշվով հաղթել է արաբական «Յունայթեդին», ապա նվազագույն հաշվով զիջել Մոսկվայի «Լոկոմոտիվին» և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։
Հիշեցնենք՝ «Ուրարտուն» Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 20 տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 47 միավորով։
Առաջնության գարնանային հատվածի առաջին խաղում երևանյան թիմը սեփական հարկի տակ կընդունի Չարենցավանի «Վանին»։ Խաղը կկայանա մարտի 1-ին և կմեկնարկի ժամը 18։00-ին «Ուրարտու» մարզադաշտում։