Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը թիմի հետ աշխարհի ակումբային առաջնությունում տարած հաղթանակից հետո պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին․
«Իմ ապագա՞ն․ ամեն դեպքում ես միշտ կապի մեջ եմ ակումբի հետ։ Կարող եմ իմ փորձով ասել, որ նման հարցերն ավելի լավ է քննարկել փակ դռների ետևում։ Երբ պաշտոնական որոշում կայացվի, դուք այդ մասին կիմանաք։
Ե՞րբ կկայացվի այդ որոշումը․ մտադիր չեմ ամիսներով ձգձգել։ Հիանալի հարաբերությունների մեջ եմ «Ռեալի» հետ։ Կողմերից ոչ մեկը հիմարություններ չի անի»,- Կրոսի խոսքերն է փոխանցում AS-ը։
2022 թվականի ամռանը շշուկներ տարածվեցին այն մասին, որ Կրոսը կարող է ավարտին հասցնել իր գործող պայմանագրի ժամկետն ու ավարտել կարիերան։ Գերմանացի ֆուտբոլիստը պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը Պրիմերայի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։