«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակն աշխարհի ակումբային առաջնությունում։ Մրցաշարի եզրափակիչ խաղում «Ռեալը» 5-3 հաշվով հաղթել է «Ալ-Հելալին»։
«Մենք շատ երջանիկ ենք։ «Ռեալն» 8-րդ անգամ դառնում է աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Լավ խաղ ցույց տվեցինք, բարձր որակի։ Վինիսիուսը, Բենզեման, Վալվերդեն ․․․ նրանք հիանալի կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։ Մենք ցույց տվեցինք վարպետություն և որակ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում AS-ը։
Մադրիդյան թիմի կազմում դուբլի հեղինակներ են դարձել Վինիսիուս Ժունիորն ու Ֆեդերիկո Վալվերդեն, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Կարիմ Բենզեման։