«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման 24-րդ տիտղոսն է նվաճել մադրիդյան թիմի կազմում՝ հաղթելով աշխարհի ակումբային առաջնությունում։ Այս ցուցանիշեով 35-ամյա ֆուտբոլիստը զիջում է միայն թիմի նախկին պաշտպան Մարսելոյին, որը «Ռեալի» հետ 25 տիտղոս է նվաճել։
«Ռեալի» պատմության մեջ որևէ այլ խաղացողի չի հաջողվել ավելի շատ տիտղոս նվաճել։
Հիշեցնենք՝ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը կայացել է երեկ՝ փետրվարի 11-ին, Մարոկկոյում և ավարտվել է մադրիդյան թիմի՝ 5-3 հաշվով հաղթանակով։ Մադրիդյան թիմի կազմում դուբլի հեղինակներ են դարձել Վինիսիուս Ժունիորն ու Ֆեդերիկո Վալվերդեն, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Կարիմ Բենզեման։
Անչելոտիի սաները 8-րդ անգամ նվաճեցին այս տիտղոսը։ «Ռեալի» պատմության մեջ, ընդհանուր առմամբ, սա 100-րդ տիտղոսն էր։