Մադրիդի «Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային»՝ նվաճած տիտղոսների քանակով, այս մասին հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը Թվիթերի իր էջում։
Հիշեցնենք՝ «Ռեալը» հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում և նվաճել իր 100-րդ տիտղոսը։ Այս ցուցանիշով «Արքայական ակումբը» գերազանցել է «Բարսելոնային», որի ակտիվում 98 տիտղոս կա (76 ազգային և 22 միջազգային)։
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Ռեալը» 5-3 հաշվով հաղթել է «Ալ-Հելալին»։ Մադրիդյան թիմի կազմում դուբլի հեղինակներ են դարձել Վինիսիուս Ժունիորն ու Ֆեդերիկո Վալվերդեն, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Կարիմ Բենզեման։