«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ թիմը մոտ է կատալոնացի պաշտպան Սերժի Ռոբերտոյի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
«Մենք մոտենում ենք Սերժի Ռոբերտոյի հետ պայմանագրի երկարաձգմանը, շուտով կհամաձայնեցվի նոր պայմանագիրը։ Հիանալի է ունենալ խաղացող, ով կարող է օգնել, ինչպես նա միշտ անում է»,- ասել է Չավին։
31-ամյա իսպանացին կատալոնական թիմում հանդես է գալիս 2013 թվականի ամառվանից։
Այս մրցաշրջանում Ռոբերտոն բոլոր մրցաշարերում 18 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։