Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է Չավիի ազդեցությունը թիմի արդյունքների վրա. Ֆուտբոլիստը կարծում է, որ հիմքում դրված է հոգեբանությունը։
«Չավին հիանալի աշխատանք կատարեց. Նրա կատարած աշխատանքը ազդում է հոգեկան վիճակի վրա։ Դա օգնում է հաղթել հանդիպումները:
Մենք մի փոքր առավելություն ունենք Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, առջևում դեռ երկար ճանապարհ կա»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
«Բարսելոնան» այժմ 8 միավորով գերազանցում է Մադրիդի «Ռեալին»: Հաջորդ տուրում թիմը արտագնա խաղում կմրցի «Վիլյառեալի» հետ։
























































