Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, որ տեղյակ չէ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու իր համաձայնության մասին։
«Բրազիլիայի հավաքակա՞նը։ Ոչինչ չգիտեմ այդ մասին, նույնիսկ չգիտեմ, թե ինչ են հաղորդել Բրազիլիայում։ Ես «Ռեալի» մարզիչն եմ, իմ պայմանագիրը գործում է մինչև 2024-ի հունիս»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին համաձայնել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը և աշխատանքի կանցնի այս ամառվանից։
























































