«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան ասել է, որ մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իսպանական ակումբից։
«Ես մտադիր եմ մնալ «Բարսելոնայում» և մինչև վերջ մշակել պայմանագիրս: Սա իմ առաջնահերթությունն է։
Եթե ինձ նորից խնդրեն աշխատավարձի կրճատում, ես կհամաձայնեմ: Երբ զգամ, որ չեմ կարող օգուտ բերել «Բարսելոնային», ես առաջինը կխնդրեմ հեռանալ»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։
33-ամյա իսպանացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Ալբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































