«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
Ըստ հրապարակման՝ ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ խաղացողը կգնա աշխատավարձի զգալի կրճատման։
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետո «Բարսելոնան» 53 միավորով միանձնյա առաջատար է:
























































